Ինչպես եմ հայերեն սովորում 🇦🇲

2019 թվականին որոշել էի սովորել հայերեն։ Երկար տարիներ ես ուզում էի այն սովորել և վերջապես որոշեցի։ Գիտեի, որ ինձ համար՝ ռուս և առանց հայկական արմատների հայերեն սովորելը հեշտ չի լինի, բայց չգիտեի, թե ինչքա՜ն դժվար է։

Սկզբում գնեցի ինքնուսույց ու բառարաններ և փորձեցի ինքնուրույն սովորել։ Այդպես սովորեցի մի քանի շաբաթ (երկու-երեք), բայց արագ հասկացա, որ շատ դժվար է մենակ փորձել հայերեն սովորել ինձ համար։ Ես գտա մի հրաշալի ուսուցչուհի ու պարապեցի նրա հետ շաբաթը մեկ անգամ: Շատ բառեր ու հետաքրքիր բաներ իմացա… բայց, ցավոք, հետո ես փոխեցի աշխատանքս և ստիպված էի թողնել սովորելը։

2022 թվականին ես գնացի Հայաստան մեկ ամսով և նորից փորձեցի սովորել այն լեզուն։ Այս անգամ ես սկսեցի կարդալ և կարդացի մի քանի փոքրիկ գրքեր։ Բայց երբ վերադարձա Ռուսաստան, նորից թողեցի սովորելը։ Այս անգամ շատ լավ հասկացա, որ առանց ուսուցչի ես չեմ կարողանա սովորել հայերենը։

2024 թվականին ես վերջերս գտա շատ լավ ուսուցչի և սկսեցի սովորել հայերենի առցանց դպրոցում։ Արդեն սովորում եմ գրեթե երկու տարի և այս անգամ հայերեն սովորելն այլևս չեմ թողնում, (այլ) շարունակում եմ առաջ գնալ։ Հիմա հեքիաթներ եմ կարդում, գրում եմ փոքրիկ տեքստեր, կարող եմ մի քիչ խոսել հայերեն։

Կարծում եմ, ինձ համար ցանկացած օտար լեզու պետք է սովորեմ երեք «մոտեցմամբ» (երեք անգամից), սա իմ մեթոդն է։ Սկսում եմ, հետո թողնում, նորից սկսում եմ, նորից թողնում, և միայն երրորդ անգամ եմ էլ չեմ թողնում ու շարունակում եմ առանց թողնելու (առաջ դադարի):

Հուսով եմ, որ իմ մեծ երազանքը մի օր կկատարվի, և կկարողանամ կարդալ Աստվածաշունչը հայերեն: :heart:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif  https://silentpolyglot.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif