Անահիտ
Անցյալ շաբաթ ավարտել եմ կարդալ Ղազարոս Աղայանի “Անահիտ” հեքիաթը և այսօր ուզում եմ պատմել մի քիչ այս գրքի մասին։
Սա հեքիաթ է թագավորի որդու՝ Վաչագանի և նախրչու աղջկա՝ Անահիտի մասին։
Մի օր, երբ Վաչագանը որս էր անում, հանդիպեց մի գեղեցիկ աղջկա։ Նրա անունը Անահիտ էր։ Անահիտն այնքան էր դուր գալիս Վաչագանին, որ նա ցանկանում էր ամուսնանալ նրա հետ։
Բայց Անահիտը հարցնում է Վաչագանին, թե ի՞նչ արհեստ նա գիտի։ Եվ երբ Անահիտը լսում է, որ Վաչագանը ոչ մի արհեստ չգիտի, աղջիկն ասում է, որ չի ամուսնանա նրա հետ մինչև նա ինչ-որ արհեստ չսովորի։
Ահա այսպես սկսվում է այս հեքիաթը։ Վաչագանին և Անահիտին շատ տարբեր արկածներ էին սպասվում։ Բայց չեմ ուզում պատմել այս մասին, որ ձեզ համար նույնպես հետաքրքիր լինի կարդալ այս գիրքը, ինչպես ինձ համար էր։
Այս գիրքը ինձ շատ է դուր եկել։ Մտածում եմ, որ նա ոչ (միայն) երեխաների համար է գրել, այլև մեծերի համար։ Երեխան չի հասկանա (չի կարող հասկանալ) այն բոլոր սարսափելի բաները, որ Վաչագանը տեսել է գետնի տակ։ Կարող եմ ասել, որ երբեմն ես ինքս էլ վախենում էի, երբ կարդում էի այս պատմությունը։
Ես կարդացել եմ այս գիրքը մեկ ամսում, երեկոները։ Համարյա ամեն բառ փնտրել եմ իմ բառարանում։ Սա մեծ գործ էր, բայց ես սիրում եմ կարդալ օտար լեզուներով և ինձ համար սա աշխատանք չի, այլ սիրելի հոբբի (նախասիրություն)։
Հավատում եմ, որ այս հոբբին օգնում է ինձ հայերեն սովորել։